կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-26 20:34
Քաղաքական

Նալբանդյանը և Վան Գրիգորյանը քննարկել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը

Նալբանդյանը և Վան Գրիգորյանը քննարկել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը

Մայիսի 26-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը՝ կառույցի համանախագահ Վան Գրիգորյանի գլխավորությամբ:Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

 Զրուցակիցները քննարկեցին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի հետևանքների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, Վիեննայում անցյալ շաբաթ կայացած գագաթաժողովին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն առնչվող հարցեր։

Հանդիպմանն անդրադարձ արվեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացին: Քննարկվեցին համահայկական օրակարգի հարցեր:

Էդվարդ Նալբանդյանն ու Վան Գրիգորյանն անդրադարձան հայ-ամերիկյան հարաբերություններին։

 Կարևորվեցին անկախությունից ի վեր գրանցված արդյունքները: Ընդգծվեց Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների ամրապնդման գործում հայ համայնքի առանցքային դերակատարությունը: