կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-08 23:33
Հասարակություն

Քաղավիացիայի նախկին պետի հրաժեշտի խոսքը

Քաղավիացիայի նախկին պետի հրաժեշտի խոսքը
ՀՀ Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Արտյոմ Մովսեսյանը Facebook-ում գրառում է արել.
«Յուրաքանչյուր պետական պաշտոնյա պետք է ինչ-որ ժամանակը մեկ կանգ առնի և փորձի վերագնահատել այն արժեհամակարգը, որտեղ ինքը գործում է ու ապրում: Թե ինչ ժամանակահատվածը մեկ կանգ կառնի, դա կախված է այդ պաշտոնյայի իմաստությունից: Կարծում եմ, սա այն հիմնաքարն է, որից սկսվում է ապագայի կառույցը, և որտեղ անձը հնարավորություն է ունենում իր ապագա որոշումներում լինելու առավել ճշմարիտ և համահունչ տվյալ հասարակությանն ու ժամանակաշրջանին»:
Հիշեցնենք, որ Արտյոմ Մովսեսյանը Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ էր 2004 թվականից: