|
Փոխարժեքներ
20 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետերի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրակրթության ոլորտում առկա մի շարք հիմնախնդիրներ և դրանց լուծման որոշակի առաջարկներ: Մասնավորապես` նախարարը նշել է, որ հանրակրթության ոլորտում առկա ոչ բոլոր խնդիրներին պետք է տրվի ունիվերսալ լուծում. որոշ հարցերում անհատական, մարզային քաղաքականության կարիք կա: Մարզերի վարչության պետերը հիմնականում բարձրացրել են փոքր դպրոցների և հաստիքակազմերի, ներառական կրթության, օտար լեզուների ուսուցման և որոշ մասնագետների պակասի խնդիրները:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել պարբերաբար կազմակերպել նմանատիպ հանդիպումներ, որը, ըստ նախարարի, թույլ կտա գործընկերներին ավելի տեղեկացված լինել հարևան մարզի խնդիրներին: Առաջարկվել է, որ առաջիկայում նախատեսվող հանդիպմանը քննարկվեն հանրակրթության ոլորտի չափորոշիչներին, դպրոցների ֆինանսավորմանը, փոքր դպրոցներին և թափուր հաստիքներին առնչվող խնդիրները: Այդ կապակցությամբ նախարարը հանձնարարել է առաջիկա հանդիպմանը բարձրացնել յուրաքանչյուր մարզում առկա հրատապ և հեռանկարային լուծում պահանջող կրթական խնդիրները և դրանց լուծման տարբերակները: