|
Փոխարժեքներ
03 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.47 |
| RUB | ⚊ | ₽ 4.7293 |
| GBP | ⚊ | £ 502.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԼՂՀ-ն անկախ պետություն է և ունի համապատասխան իրավապահ մարմիններ, որոնք զբաղվում են անհրաժեշտ հարցերի պարզաբանմամբ. այսօր լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն` անդրադառնալով ԼՂՀ ներքաղաքական զարգացումներին:
«Լավ կլինի, որ Հայաստանի քաղաքական ուժերը հանգիստ նստեն իրենց տեղը և քթները չխոթեն ԼՂՀ-ում ընթացող պրոցեսների մեջ, մանավանդ, որ ԼՂՀ բարձրագույն իշխանությունները համապատասխան գնահատականներ հնչեցրել են»,- ասաց նա
Ըստ Շարմազանովի` Ադրբեջանի կողմից ագրեսիայի դեպքում Հայաստանը, որպես Արցախի անվտանգության երաշխավոր, պետք է քայլ կատարի, եւ դա Հայաստանի իշխանություններ անում են, իսկ ինչ վերաբերում է Արցախի ներքին քաղաքականությանը, ապա Արցախում կա ընտրված իշխանություն, որն իր գործն անում է:
Որպես ԱԺ փոխնախագահ` նա կարծում է, որ վտանգի պահին չպետք է իրար վրա քար նետել, այլ պետք է միավորված լինել: Չպետք է արվեն քայլեր, որոնք չեն բխում Արցախի հայության ու համայն հայության շահերից: