Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քրեական դատավարության մասնակից Սերյոժա Ս.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության քննիչի կողմից առերևույթ պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ տվյալներ:
Մասնավորապես՝ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով վկա Սերյոժա Ս.-ն, 2016թ. ապրիլի 26-ին կայացած դատական նիստի ընթացքում, ծանոթանալով նախաքննական ցուցմունքի բովանդակությանը, հայտարարել է, որ քրեական գործում առկա իր անվամբ լրացված ցուցմունքում նշված հանգամանքները իրականությանը չեն համապատասխանում, իսկ դրանում առկա ձեռագիր գրառումներն իր կողմից չեն կատարվել:
Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: