Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քիչ առաջ հայտնի դարձավ Թուրքիայի նոր վարչապետի ամենահավանական թեկնածուի անունը` տրանսպորտի և հեռահաղորդակցության նախարար Բինալի Յըլդըրըմ, ով եղել է նախագահ Էրդողանի գլխավոր խորհրդականը և այժմ հենց նրա կուսակցության կողմից առաջադրվում է ԱԶԿ-ի ղեկավար և երկրի վարչապետի թեկնածու:
Ո՞վ է Բինալի Յըլդըրըմը:
Թուրքական Siyasihaber3-ը ներկայացրել է նրա անցյալը: Յըլըդըրըմի անունը ներառված է 2001 թվականին ստեղծված ԱԶԿ-ի հիմնադիրների ցուցակում: 2002 թվականից հետո նա զբաղեցրել է տրանսպորտի նախարարի պաշտոնը` դառնալով այդ ոլորտում ամենաերկար պաշտոնավարած նախարարը:
Յըլդըրըմի անունը բազմիցս շոշափվել է կոռուպցիոն սկանդալներում:
Նշվում է, որ նրա ընտանիքն ունի 17 ընկերություն, 28 նավ և 2 զբոսանավ, սակայն դրանց իրական թիվը դեռևս անհայտ է: Թուրք նախարարի ընտանիքի անցյալը նույնպես «փայլուն է»:
Նշվում է, որ նրա աներձագը կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալվել է, որդին` Էրքան Յըլդըրըմը, խաղամոլ է. Սինգապուրի խաղատներում արված նրա լուսանկարները բազմիցս հայտնվել են ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում:
Ինչ վերաբերում է նախարարի եղբորորդուն, ասում են` օղու նկատմամբ սեր ունի: Յըլդըրըմ ընտանիքի գործերն օրեցօր լավացել են, երբ ԱԶԿ-ն դարձել է իշխող կուսակցություն: 2002 թվականին նրանք հիմնել են նավերի առևտրով զբաղվող ընկերություն:
Ի դեպ, Թուրքիայի հավանական նոր վարչապետը հայտնի է Էրդողանին իր հավատարմությամբ ու նվիրվածությամբ: