| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր` Ժամը 04:20-ի սահմաններում, ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Դոդոխյան 24 հասցեում գտնվող տանից վիճաբանության ձայներ են լսվում, և հնչել են կրակոցներ: Այս մասին Yerkir.am-ին հայտնեցին ոստիկանությունից: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը հիշյալ տանը հայտնաբերել է 30-ամյա Հրաչյա Ֆալանջյանի դին:
Ըստ Shamshyan.com-ի՝ ավազակային հարձակում են կատարել «Բրավո» տաքսի ծառայության տնօրենի տան վրա: Հ. Ֆալանջյանն ու Է. Մկրտչյանը՝ զինված ատրճանակով ու դանակով, դիմակավորված, 2-րդ հարկի պատուհանը բացելով, մտել են Լ. Ավետիսյանի տուն եւ ատրճանակի ու դանակի սպանալիքի տակ փորձել ավազակային հարձակում կատարել: Տանտերերը դիմադրություն են ցույց տվել ու կարողացել են վնասազերծել նրանց, ինչի հետեւանքով Ֆալանջյանը մահացել է, իսկ 57-ամյա Լևոն Ավետիսանը, նրա տղան՝ 17-ամյա Դավիթ Ավետիսյանը, և նրանց փեսան՝ 32-ամյա Սամվել Հարությունյանը, տեղափոխվել են հիվանդանոց:
Հիվանդանոց է տեղափոխվել նաեւ ավազակային հարձակման մեջ կասկածվող 25-ամյա Էդգար Մկրտչյանը: