կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-16 18:20
Հասարակություն

Արսեն Քարամյանի շնորհավորական ուղերձը ուսանողության եւ երիտասարդության օրվա առթիվ

Արսեն Քարամյանի շնորհավորական ուղերձը ուսանողության եւ երիտասարդության օրվա առթիվ
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանի շնորհավորական ուղերձը ուսանողության եւ երիտասարդության օրվա առթիվ:

«Սիրելի՛ ուսանողներ, երիտասարդներ,

1919 թվականի մայիսի 16-ին Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի որոշմամբ հիմնադրվեց Երեւանի պետական համալսարանը, հայ մտքի արարման մեծ ոստայնը, իսկ 96 տարի անց՝ 2015 թվականին, ՀՀ կառավարությունը հաստատեց նույն մայիսի 16-ը որպես ուսանողության եւ երիտասարդության օր:

Լինելով հասարկության ամենաակտիվ, ամենահամարձակ եւ նորարար հատվածը եւ ապրելով բազմաթիվ մարտահրավերներով ու հիմնախնդիրներով լեցուն ժամանակաշրջանում, դուք ձեր գործուն եւ արդյունավետ մասնակցությունն ունեք կյանքի բոլոր կարեւոր գործընթացներին՝ մեծապես նպաստելով մեր հայրենիքի պաշտպանությանն ու անվտանգության ապահովմանը:

Շնորհավորում եմ Ձեզ այս գեղեցիկ օրվա առթիվ, մաղթում եմ  կրթության եւ գիտելիքների շարունակաբար հարստացող գանձարան, ուժ ու եռանդ՝ իրականացնելու Ձեր գաղափարներն ու նախաձեռությունները՝ միտված Ձեր կայացմանը, մեր հայրենիքի հզորացմանն ու զարգացմանը, խաղաղության հաստատմանն ու համամարդկային արժեքների պահպանմանը:

Առանձնահատուկ շնորհավորում եմ այն հայ երիտասարդներին, ովքեր զենքը ձեռքին կռում են մեր նորօրյա պատմության հերոսական դրվագներից մեկը: Հա՛յ զինվոր, թող որ անսպառ լինի բազկիդ ուժը, կամքդ՝ անկոտրում, երկինքդ՝ խաղաղ:

Շնորհավո՛ր բոլորիս այս գեղեցիկ եւ արժանահիշատակ տոնի առթիվ»: