Փոխարժեքներ
29 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.64 |
EUR | ⚊ | € 416.82 |
RUB | ⚊ | ₽ 3.66 |
GBP | ⚊ | £ 500.84 |
GEL | ⚊ | ₾ 141.07 |
««Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը արդեն մի քանի օր է՝ վերադարձել է Հայաստան։ Ըստ լուրերի՝ նա ներկայումս գտնվում է Երևանում և փորձում է գնահատել հրապարակային քաղաքական դաշտ վերադառնալու իր հնարավորությունները։ Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանը ղարաբաղյան պատերազմի հերոսներից Է, ում կյանքը խաղաղ պայմաններում, մեղմ ասած, այդքան Էլ չստացվեց։ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձ կազմակերպելու մեղադրանքով 2000 թվականին դատապարտվեց 14 տարվա ազատազրկման։ 2004-ին՝չորսուկես տարի Շուշիի բանտում անազատության մեջ մնալուց հետո, Սամվել Բաբայանին ներում շնորհվեց, և նա ազատ արձակվեց։ Ա|նուհետև տեղափոխվեց Երևան և փորձեց քաղաքական գործունեություն ծավալել։ 2005-ին հիմնադրեց «Դաշինք» կուսակցությունը, սակայն այդպես Էլ լուրջ հաջողությունների չհասավ։ Իսկ 2008-ից հետո Բաբայանը սկսեց լուրջ ֆինանսական խնդիրներ ունենալ։ 2010-ին լուրեր տարածվեցին այն մասին, որ Բաբայանը մեծ պարտքեր Է կուտակել և որ գրավադրել Է իր մերձավորների մեծ մասի բնակարանները, անշարժ գույքը ու չկարողանալով գումարները վերադարձնել՝ Հայաստանից հեռացել Է։ Դրանից հետո, եթե անգամ մամուլը հիշում Էլ Էր Բաբայանի մասին, ապա գտնվելու վայրը անհայտ Էր։
Քառօրյա պատերազմից հետո Սամվել Բաբայանի մասին կրկին սկսեցին խոսել, այն տեսանկյունից, որ թշնամու համար ահուսարսափ դարձած գործչի վերադարձը հայրենիք, հնարավոր Է, որ դրական ազդեցություն ունենա, և պե՛տք Է, որ նա վերադառնա։ Թերևս, կարելի Է ասել, որ այդ քննարկումներն ու պահանջները տեղ են հասել, և Բաբայանը որոշել Է վերադառնալ Հայաստան։ Միայն թե անհայտ Է՝ ինչքան ժամանակով և ինչ նպատակով»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։