կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-25 10:57
Աշխարհ

«Արյունը չի ստում». Քարդաշյաններն իրենց միլիոնավոր հետևորդներին ներկայացրել են Հայոց ցեղասպանության փաստը

«Արյունը չի ստում». Քարդաշյաններն իրենց միլիոնավոր հետևորդներին ներկայացրել են Հայոց ցեղասպանության փաստը

Հայտնի Քարդաշյան քույրերն այս տարի նույնպես անդրադարձել են Հայոց ցեղասպանության տարելիցին: Նրանք  իրենց միլիոնավոր հետևորդներին ներկայացրել են պատմական անհերքելի փաստը:

«Չեմ կարող հավատալ, որ արդեն անցել է մեկ տարի, ինչ իմ զարմուհիները, Քլոեն, Քանյեն, Նորթն ու ես այցելեցինք Հայաստան և մեր ընտանեկան պատմության մասին շատ բան իմացանք:

Այսօր Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցն է: Ավելի քան 1,5 միլիոն հայ կոտորվել է Օսմանյան կայսրության կողմից:

Այսօր չափազանց կարևոր հիշատակի օր է ինձ և միլիոնավոր հայերի համար ողջ աշխարհում։ Մենք պետք է միասնական լինենք և օգնենք` հասնելու Հայոց ցեղասպանության ճանաչմանը»,- գրել է Քիմ Քարդաշյանը:

Իր համացանցի էջում այդ մասին գրառում է արել նաև Քիմի քույրը` Քլոեն:

«Անցյալ տարի Քիմը, Քանյեն, իմ զարմուհիները և ես հնարավորություն ունեցանք այցելելու Հայաստան առաջին անգամ, ինչը շրջադարձային էր: Հիշողություններ, որոնք ես ընդմիշտ կպահեմ: 1.5 միլիոն կորած հոգիներ: Արյունը չի ստում: 

Այսօր ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցը։ Տեղեկացվածությունը ուժ է: Եթե մենք ավելին իմանանք, ավելի լավ կգործենք: Ցեղասպանություններն ու բնաջնջումները ողորմելի արարքներ են:

Պատմությունը մարդկանց հայտնելը մեր պարտքն է, ինչպես նաև մեր պարտքն է չլռել, երբ մարդիկ անցնում են տառապանքի և ծաղրի միջով: Լռությունը օգնում է տանջողին, ոչ թե տանջվողին: Ես հպարտ եմ, որ հայ եմ, և երբեք չեմ հավատա, որ իմ նախնիների պատմությունները ուռճացված են: Եկեք այսօր հարգենք բոլոր նրանց հիշատակը, ովքեր զոհ գնացին այդ անժխտելի ատելության արարքին»:

Նշենք նաև, որ Քարդաշյան քույրերը հրապարակել են նաև Ծիծեռնակաբերդում արված իրենց լուսանկարները: