կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-19 21:39
Հասարակություն

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Փիթեր Բալաքյանին

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Փիթեր Բալաքյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Փիթեր Բալաքյանին՝ պոեզիայի բնագավառում 2016 թվականի Պուլիցերյան մրցանակին արժանանալու կապակցությամբ:

«Համայն հայության համար սա նշանակալի իրադարձություն է, քանզի ամերիկա-հայ հանճարեղ գրող Վիլյամ Սարոյանից հետո Դուք երկրորդ տաղանդաշատ հայորդին եք, ով իր բարձրարժեք ստեղծագործությամբ գրավեց գրական հեղինակավոր այս բարձունքը: Հայոց ցեղասպանության թեման արծարծող «Օզոնի հանդես» պոեմների ժողովածուն դարձավ Ձեր գրական ժառանգության տրամաբանական շարունակությունը:

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի նախօրեի այս իրողությունը լավագույն պատասխանն էր մեկ դար առաջ հայերի նկատմամբ իրականացված ոճրագործության հեղինակներին ու նրանց հետնորդներին: Մրցանակը աշխարհին մեկ անգամ եւս հիշեցնում է վերածնված մի ողջ ժողովրդի մասին, որն ապրում եւ հաստատում է մնայուն արժեքներ արարող իր էությունն այս մեծ աշխարհում»,-ասված է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում: