|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
2016 թ ապրիլի 18-ին ժամը 17:30 Արարատի մարզի Մասիս քաղաքի Կենտրոնական հրապարակում Մասիսի քաղաքապետարանի և համայնքի բնակիչների կողմից կազմակերպվելու է միասնության հանրահավաք «Մասիսն՝ Արցախին» կարգախոսով:
17:30-ից կմեկնարկի քաղաքի ուսումնական հաստատությունների, հիմնարկ ձեռնարկությունների և բնակիչների երթը դեպի քաղաքի կենտրոնական հրապարակ: 18:00 –ից կմեկնարկի հանրահավաքը: Հանրահավաքի մասնակիցները իրենց ձեռքում կունենան ՀՀ և ԼՂՀ դրոշներ, կարգախոսներ, զոհված հերոս-զինվորների նկարներ:
Կոչ-ելույթներով հանդես կգան Մասիս Սբ. Թադևոս եկեղեցու սպասավոր տեր Արարատը, Մասիսի քաղաքապետ Սաշա Հակոբյանը, զոհված ազատամարտիկների մայրեր, մտավորականներ, գործարարներ:
Հատուկ տեղադրված ցուցատախտակի վրա քաղաքի դպրոցների բարձր դասարանների աշակերտները կփակցնեն իրենց կողմից գրված նամակներ «Իմ եղբայր զինվորին» խորագրով, որոնք հանրահավաքից հետո կուղարկվեն առաջնագծում ծառայող զինվորներին: Հրապարակում հատուկ տեղադրված թափանցիկ արկղում բոլոր ցանկացողները հնարավորություն կունենան կատարել հանգանակություն՝ ի նպաստ Արցախի:
Հանրահավաքը կտևի մինչև 19:00 Ակնկալվում է 3000-4000 մասնակից: Ապրիլի 18-ին ժամը 17:00-ին Երևան քաղաքի Շահումյանի հրապարակից կկազմակերպվի լրագրողների տեղափոխություն դեպի Մասիս և հակառակ ուղղությամբ: Միջոցառման աջակից՝ «Մասիսի Զարգացման Հիմնադրամ»