Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Воскресный вечер с Владимиром Соловьевым» հաղորդման եթերում երեկ քննարկվել է ԼՂ հակամարտությունը: Նշենք, որ Սոլովյովը ուշագրավ դիտարկումներ է անում:
«Իսկ պատկերացնո՞ւմ եք մի իրավիճակ, երբ Հայաստանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղը. ԼՂ-ում հանրաքվե է անցկացվում, նրանք գնում են Ղրիմի ճանապարհով: Եվ մենք այդ ժամանակ ՀԱՊԿ-ի պայմաններում ի՞նչ պետք է անենք։ Պետք է պատերա՞զմ սկսենք Ադրբեջանի դեմ։ Նկատեք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մեզ չի դնում նման բարդ վիճակի մեջ: Նա հնարավորություն է թողնում քաղաքական լուծման համար: Մենք ասում ենք՝ Ադրբեջանը մեր գործընկերն է, բայց մենք չե՞նք նկատել, որ Ադրբեջանի տնտեսական քաղաքականությունը շատ անկախ է, երբեմն ուղղակիորեն հակասում է մեր շահերին, մենք չե՞նք նկատել թուրք ղեկավարների տարբեր այցերը և հայտարարությունները... Փորձելով պարել այդ երկու կրակների միջև՝ մենք կորցնում ենք ինչպես մեկին, այնպես էլ` մյուսին: Ի դեպ, մենք մինչև հիմա չենք ասել՝ ով սկսեց: Մենք պատասխան չենք տալիս: Մենք ասում ենք՝ ով հաշտեցրեց՝ մենք, իսկ ով սկսեց՝ չենք ասում»,- ասել է նա։