|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ադրբեջանական Haqqin.az կայքը կեղծ նամակ է հրապարակել, որը իբր գրել է ԼՂՀ պաշտպանության նախարարը` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, որում իբր խոսվում է ԼՂՀ բնակավայրերից բնակչության զանգվածային փախուստի մասին: Նամակն ակնհայտ կեղծիք է, ինչը պարզ երեում է նրա բովանդակությունից, ոչ հայերեն բառակապակցություններից ու սխալ բառերից: ԼՂՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյան արդեն արձագանքել է ադրբեջանական հերթական ապատեղեկատվությանը: «Ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը ծիծաղելի է ուղղակի: Այդքան միլիարդներ ծախսելուց հետո սովորական հայագետներ չունեն, որ ապրիլը ճիշտ գրեն, որ պատճառովը, պատջառով չգրեն: Իսկ հետախուզության սպայի քննությունը երկու է հարկավոր դնել, քանի որ նման զեկուցագիրը 101-ով չի կարող համարակալվել, իսկ թե ինչով, երևի գիտի անգամ կուրսանտը: Ի համապատասխան պայմաններովն էլ նոր հայագիտությունից է»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը: