Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2016-04-04 14:40
Հասարակություն

Դաշնակցական կառույցների գործողությունները՝ ապրիլի 2-ից մինչ օրս

Դաշնակցական կառույցների գործողությունները՝ ապրիլի 2-ից մինչ օրս

ՀՅԴ-ական Մեսրոպ Եսայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ադրբեջանական հարձակման հենց առաջին պահին՝ լուրը ստանալուց անմիջապես հետո, կայծակնային արագությամբ Արցախ շտապեց Դաշնակցության ազատամարտիկներից կազմված կամավորական առաջին ջոկատը:Այնուհետև ՀՅԴ ԳՄ սկսեց մարտական խմբերի զորահավաք Հայաստանի ամբողջ տարածքում՝ Շուշիի առանձնակի գումարտակի, Գյումրու, Կապանի,Մարտունու,Արտաշատի Գորիսի, Պռոշյանի, Աշտարակի և մի քանի այլ կառույցների ջոկատներ արդեն Արցախում են,միաժամանակ տարածքային կառույցներում շարունակվում է կամավորների հավաքագրումը:

Հարձակումը դատապարտող և ուժերի կարելիության սահմաններում աջակցության հայտարարություններով են հանդես եկել՝ ՀՅԴ ԱՄՆ Արևելյան և Արևմտյան ափերի, Կանադայի,Ավստրալիայի,Լիբանանի ,Հունաստանի կառույցները: Հունաստանի կառույցը ցույց է կազմակերպել Աթենքում՝ Ադրբեջանի դեսպանատան դիմաց, Ֆրանսիայի կառույցը պատրաստվում է ցույցի: Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը ադրբեջանական հարձակումը դատապարտելու կոչով դիմել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային և կոնգրեսին: Հանձնախմբի տարածած հաղորդագրության համաձայն, այս պահին կա 35 երկրներ միավորող ամերիկյան պետությունների կազմակերպության Ադրբեջանին խստորեն դատապարտող հայտարարությունը:

Հայտարարությամբ հանդես է եկել նաև Հայ օգնության Միությունը»: