Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն հայտնել ենք, որ այսօր առավոտյան ադրբեջանական զինուժի կողմից Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով զոհվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել է: Yerkir.am-ի տեղեկություններով՝ զոհված երեխան և մյուս վիրավորները Մարտունու շրջանի Զորավան գյուղից են, դեպքը պատահել է դպրոց գնալու ճանապարհին:
Yerkir.am-ի հետ զրույցում Մարտունու հիվանդանոցից հայտնեցին, որ վիրավորներից մեկը Գևորգ Գրիգորյանը՝ զոհված Վաղինակի եղբայրն է, իսկ մյուսը Վարդյան Անդրեասյանն է` 11 տարեկան: Մեզ հայտնեցին, որ երեխաներից մեկին վիրահատել են և տեղափոխել Ստեփանակերտի հիվանդանոց, իսկ մյուսին էլ շուտով կտեղափոխեն: Երկուսն էլ վնասվածքներ են ստացել ոտքերից մինչև որովայն հատվածում:
Ավելի վաղ հայտնել ենք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին: Այս պահի դրությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ տեղի են ունենում թեժ բախումներ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պաշտպանական հաջող մարտեր են իրականացնում առաջնային գծի բոլոր ուղղություններով՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ: ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն` բացի ադրբեջանական զինուժին հասցրած այլ կորուստներից, ՊԲ հակաօդայինները հակամարտ զորքերի շփման գոտու հյուսիսային հատվածում խոցել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական մեկ ուղղաթիռ: