Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Երեկ լրատվամիջոցներում սկսեց շրջանառվել ԱԺ-ում կայացած` 4+4+4 ձևաչափով փակ քննարկումնների ձայնագրությունը: Հայտնի չէ, թե լրատվամիջոցներին ով է այն տրամադրել:
Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը, ով ներկա էր քննարկմանը, Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ լրատվամիջոցներում չի հանդիպել այնպիսի ձայնագրության, որը հրապարակային է դարձնում փակ քննարկումը: «Ես հիմա որևէ մեկնաբանություն դրա վերաբերյալ չեմ տալիս, հիմա գնում եմ հանդիպման, չեմ կարող խոսել այդ մասին: Այդ նյութին չեմ հանդիպել, դրա վերաբերյալ տեսակետ չունեմ»,- ասաց նա:
Հարցին, թե որևէ մեկին, ով կարող էր հրապարակել այդ ձայնագրությունը, կասկածո՞ւմ է, պատասխանեց, որ չի կարող այդ մասին խոսել, քանի որ դրա ժամանակը չունի` շտապում է ԱԺ` այսօր ևս կայանալիք քննարկմանը մասնակցելու: «Հիմա այդ ամենի վերաբերյալ տեսակետ չեմ ուզում հայտնել: Պատրաստ չեմ դրան: Պետք է գնամ ԱԺ, հասկանամ»,- ասաց Զեյնալյանը: