Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարտի 31-ին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը Իջևանում աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության Տավուշի մարզային վարչության, բաժինների և ստորաբաժանումների ծառայողների մասնակցությամբ:
Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ մարզի ոստիկանության աշխատանքային խնդիրներին՝ խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հատկապես հրավիրելով դեռևս չբացահայտված հանցագործությունների բացահայտման միջոցառումների ակտիվացմանը, անչափահասների հետ տարվող աշխատանքներին, ընդգծեց ոստիկանների մասնագիտական գիտելիքների կատարելագործման խնդիրը և պահանջեց անհանդուրժող լինել նրանց հանդեպ, ովքեր ոտնձգում են օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքի դեմ:
Անդրադառնալով տարածաշրջանի առանձնահատկություններին՝ ոստիկանության պետն ընդգծեց, որ նկատի ունենալով մարզի սահմանային գոտի լինելու հանգամանքը՝ Տավուշի ոստիկանությունը պետք է առանձնակի զգոնություն դրսևորի բնակչության անվտանգության ապահովման ուղղությամբ:
Վլադիմիր Գասպարյանը Ճանապարհային և համայնքային ոստիկանության պատասխանատուներին կարգադրեց հոգածու վերաբերմունք դրսևորել դժվար աշխատանքով բարիք ստեղծող գյուղացու հանդեպ, օժանդակել օգնության կարիք ունեցողներին, որևէ խոչընդոտ չստեղծել գյուղի աշխատավորի համար, առանձնապես հետամուտ լինել անասնագողության և ապօրինի անտառահատման դեպքերի բացահայտմանը, որպեսզի կորուստներ չունենան և բնակչությունը, և պետությունը:
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ծառայողական և կազմակերպչական այլ հարցեր ևս:
Ավարտին Վլադիմիր Գասպարյանը կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ տվեց ստորաբաժանումների պատասխանատուներին: