Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Դիվանագիտական շրջանակներում սկսել են շշուկներ տարածվել, որ 2018 թվականին ՀՀ նախագահի աթոռը կարող է զբաղեցնել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը։ Թե որտեղից են գալիս այս յուրերը, առայժմ հայտնի չէ: Նոր Սահմանադրությամբ Հայաստանում նախագահն ընտրվելու է Ազգային ժողովի կողմից խիստ սահմանափակ լիազորություններով, իսկ իրական իշխանությունը լինելու է վաոչապետի ձեռքում։ Մինչ այժմ տարբեր անուններ են շրջանառվել ՀՀ հաջորդ նախագահի թեկնածուների շարքում, այդ թվամ՝ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի։ Տեղեկություններ կան, որ նախկին ԱԽՔ Արթուր Բաղդասարյանն ինքն է փափագում այդ պոստը։ ՀՀ ԱԳ նախարար Էդուրադ Նալբանդյանի անունը այս շարքում նորություն է»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։