|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ոստիկանության աշխատակիցները ահաբեկչությունից հետո ձերբակալել են «Կրոկուս Սիթի Հոլ»-ի 5 աշխատակցի, հայտնում է SHOT Telegram ալիքը:
Նրանց տարել են ներքին գործերի բաժին՝ հանգամանքները պարզելու համար։
Ականատեսը պատմել է ահաբեկիչների հարձակման մասին, որոնք ներխուժել են «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահ եւ սկսել են մարդկանց գնդակահարել: Նրա խոսքով՝ երկրորդ եւ երրորդ զանգերի միջեւ պարտերը գրավել են երեք զինված տղամարդիկ՝ կամուֆլյաժային հագուստով եւ առանց դիմակների: Նրանք կրակ են բացել դահլիճում գտնվող հանդիսատեսի վրա և պայթուցիկներ նետել։ Մարդիկ սկսել են դուրս վազել դահլիճից, անվտանգության աշխատակիցները նրանց ցույց են տվել տարհանման ելքերը։