| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            31-ամյա Ռ.Խուդոյանին սպանելու փորձ կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով այսօր, որպես կասկածյալ, ձերբակալվել է տուժածի հորեղբոր որդին։ Ռ.Խուդոյանը դեմքի ու մարմնի տարբեր հատվածների բազմաթիվ սուր ծակած-կտրած վնասվածքներով հայտնաբերվել է մարտի 9-ին՝ Մրգաշեն-Քանաքեռավան ավտոճանապարհին և տեղափոխվել բժշկական կենտրոն: Նախնական տվյալներով՝ տուժածին դանակի գործադրմամբ բազմաթիվ մարմնական վնասվածքներ է պատճառել նրա հորեղբոր որդին՝ նույն օրը ժամը 17-ից մինչև 17:30-ն ընկած ժամանակահատվածում, և դիմել փախուստի։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով։ Նախաքննության ընթացքում՝ մարտի 11-ին, տվյալներ են ձեռք բերվել՝ տղամարդու գտնվելու վայրի մասին, և նույն օրը նա ձերբակալվել է՝ սպանության փորձ կատարելու կասկածանքով։ Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է կատարված հանցագործության շարժառիթը:
Նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։