|
Փոխարժեքներ
18 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել մաթեմատիկոս, մանկավարժ, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ Բորիս Նահապետյանին՝ ծննդյան 70-րդ տարեդարձի կապակցությամբ:
«Դուք մեծ ավանդ եք ներդրել Հայաստանում մաթեմատիկայի զարգացման և դասավանդման գործում: Հեղինակել եք բազմաթիվ գիտական աշխատություններ և դասագրքեր:
Լինելով Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մաթեմատիկայի և տարրական ուսուցման մեթոդիկայի ամբիոնի վարիչ և հեղինակավոր գիտնական՝ այսօր էլ շարունակում եք Ձեր կարևոր և շնորհակալ առաքելությունը՝ մասնագիտական կրթություն և կյանքի ուղեգիր տալով ապագա մանկավարժների և գիտնականների:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, անսպառ եռանդ և գիտական ու մանկավարժական նորանոր հաջողություններ»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում: