|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
Մարտի 4-ին և լույս 5-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է նախօրեին արձանագրված լարվածությունը: Նշված ժամանակահատվածում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1300 կրակոց:
Բացի վերոնշյալից, շփման գծի հարավային և հյուսիսարևելյան ուղղություններով ադրբեջանական զինուժը կիրառել է 60 և 82 միլիմետրանոց ականանետեր (26 արկ), հյուսիսային ուղղությամբ՝ ՀԱՆ-17 տիպի նռնականետ (2 արկ):
ՊԲ առաջապահ զորամասերի պատժիչ գործողությունների արդյունքում հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշվել է:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն