|
Փոխարժեքներ
15 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 419.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.2997 |
| GBP | ⚊ | £ 489.96 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
Դեկտեմբերի 3-ին և լույս 4-ի գիշերը, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական լարվածություն:
Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 85 անգամ, որի ընթացքում, հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 1200 կրակոց:
Բացի հրաձգային զինատեսակներից, շփման գծի հյուսիս-արևելյան և արևելյան ուղղություններում, հակառակորդը կիրառել է նաև 60 և 82 մմ ականանետեր /37 ական/ և ձեռքի հակատանկային ու հաստոցավոր ավտոմատ նռնականետեր /9 արկ/:
ՊԲ-ի առաջապահ զորամասերը, անհրաժետ դեպքերում քայլեր են ձեռնարկել հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար և շարունակել շփման գծի բոլոր ուղղություններով վստահորեն կատարել մարտական առաջադրանքները: