Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ ամբողջ աշխարհում ծնելիության վրա ազդող` քաջ հայտնի երեք պատճառ կա` սոցիալ-տնտեսական, արժեհամակարգային և ժողովրդագրական ցուցանիշներ: Նրա խոսքով`անպայման չէ, որ սոցիալ-տնտեսական պատճառն ազդի ծնելիության ցուցանիշի վրա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ զարգացած երկրներում ընտանիքներում ծնվում է ընդամենը մեկ երեխա:
Ըստ Մուրադյանի`Հայաստանում պարզ վերարտադրության համար խիստ անհրաժեշտ է, որ ընտանիքներում առնվազն երեք երեխա լինի: «Սա կապված է մյուս բաղադրիչի հետ, որը արժեհամակարգն է բնութագրում: Այն երկրները, որոնք սոցիալ-տնտեսական խնդիրներ ունեն, բազմաթիվ երեխաներ կարող են ունենալ: Իհարկե, սա կապված է արժեհամակարգի հետ»,- ասաց նա:
Արմեն Մուրադյանը նշեց նաև`հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում ծնելիության ցուցանիշը մինչև 2000 թվականը նվազել է և 80 հազարից դարձել 31 հազար, ակնկալվում է, որ 2025-2026 թվականներին փաստացի ծննդաբերելու են ընդամենը 15-16 հազար `մայրանալու պատրաստ կանայք: