|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.56 |
| EUR | ⚊ | € 436.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.9449 |
| GBP | ⚊ | £ 503.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.18 |
ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԵԽԽՎ-ում ընդունված` Սարսանգի ջրամբարի վերաբերյալ հակահայկական զեկույցին:
«Այդ ջուրն ինչքան ադրբեջանցուն ա պետք, այդքան էլ Ղարաբաղին ա պետք: Որ իրանց մոտ էր ջրբաժանը, չէին թողնում»,- ասաց նա` հավելելով, որ կարծում է` զեկույցը լավ հետևանք կունենա: «Հիմա էս ավելի լավ է, որ իրենք բարձրացրին, հիմա տեսնենք, ինչ է ստացվում»,- նշեց պատգամավորը:
Հարցին, թե իրավական հետևանք կարո՞ղ է ունենալ այս զեկույցի ընդունումը, Սեյրան Սարոյանը պատասխանեց. «Էդ ջուրը, որ բաժանում ա, մեզ էլ կհասնի, էլի»: