|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Ադրբեջանում հնարավոր է սահմանափակումներ մտցվեն համացանցում. հայտնում է Turan-ը: Այդ մասին հայտնել է նախագահի հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը:
Ըստ նրա` ինտերնետային մեդիաները իբր խեղաթյուրված տեղեկատվություն են տարածում Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձությունների, ինչպես նաև շփման գծում կատարված միջադեպերի վերաբերյալ: Հասանովը նշել է, որ որոշ կայքեր անգամ թշնամական վերաբերմունք ունեն ժողովրդի և իշխանությունների նկատմամբ, և դա վառ երևացել է մանաթի արժեզրկմանը նվիրված նյութերում, որոնցում խոսվում էր Ադրբեջանի տնտեսության կործանման մասին: