Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը ԵԽԽՎ այսօրվա նիստի վերաբերյալ համացանցային գրառում է կատարել:
«Ադրբեջանական և պրոադրբեջանական ջանքերը տապալված են: ԵԽԽՎ-ն մերժեց ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունն ամբողջությամբ խեղաթյուրող զեկույցը: Դրանով կասեցվել է ԵԱՀԿ Մինսկի Խմբի գործուներությանն ու խաղաղ կարգավորմանը խոչընդոտող մի մեծ քայլ: ԵԽԽՎ մեծամասնությունն արգելեց Ադրբեջանին զբաղվել խաբեությամբ ու վտանգել խաղաղությունը Հարավային Կովկասում:
Ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր ամեն բան արեցին հանուն ճշմարիտ ու արդար քաղաքականության հաղթանակի: Շնորհակալ եմ ԵԽԽՎ օտարերկրյա այն պատգամավորներին, ովքեր քվեարկեցին դեմ, կամ առնվազն չմասնակցեցին ադրբեջանական ավանտյուրային, կամ ձեռնպահ մնացին դրանից: Մեկ առ մեկ բոլորին շնորհակալություն:
Շնորհակալություն մեր պետական ու հասարակական ինստիտուտներին, իմ գործընկեր պատգամավորներին, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին, սփյուռքյան կազմակերպություններին, անհատ մարդկանց համախումբ ու արդյունավետ աշխատանքի համար:
P.S. Ինչ վերաբերում է Միլիցա Մարկովիչի զեկույցին. Վստահ եմ, ադրբեջանցուն ջուրը չի, որ հետաքրքրում է: Նա փորձում է հումանիտար վերնագրերի տակ քաղաքական տեքստեր թաքցնել, որը մեկ բառով պետք է անվանել մանր ժուլիկություն: Կարծում եմ ԵԱՀԿ ՄԽ –ի հետագա աշխատանքներին այն չի խոչընդոտի»,- գրել է պատգամավորը: