Փոխարժեքներ
31 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը տեղի կունենա Երեւանում: Հայտնում են ՀՀ Ազգային ժողովից:
Որոշումը վեհաժողովի Մշտական հանձնաժողովը կայացրել է հունիսի 30-ին Կանադայի Վանկուվեր քաղաքում ընթացող ԵԱՀԿ ԽՎ տարեկան (ամառային) նստաշրջանի ընթացքում:
ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը, խորհրդաժողովի պատվիրակներին հրավիրելով Հայաստան, նշել է.
«Անվտանգային մարտահրավերները շարունակում են ցնցել ԵԱՀԿ տարածաշրջանը, եւ այս պայմաններում միջխորհրդարանական համագործակցությունը եւ երկխոսությունն ավելի են կարեւորվում: Վեհաժողովի աշնանային նստաշրջանը Երեւանում անցկացնելով՝ վեհաժողովի անդամները հնարավորություն կունենան անդրադառնալ եւ մտքեր փոխանակել Հարավային Կովկասի անվտանգային մարտահրավերների ու դրանց հետեւանքների մասին»:
Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական հարթակը միավորում է ավելի քան 320 պատգամավորի 57 անդամ երկրից: Կազմակերպության հիմնական նպատակն է նպաստել միջխորհրդարանական երկխոսությանը՝ առաջ մղելով ԵԱՀԿ համապարփակ անվտանգության նպատակները: