կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-22 12:02
Մշակույթ

Ի՞նչ կապ ունի Արամի 30-ի կառուցապատողը Լևոն Սարգսյանի հետ

Ի՞նչ կապ ունի Արամի 30-ի կառուցապատողը Լևոն Սարգսյանի հետ

Այսօր լրագրողների հետ հանդիպման էր եկել Արամի 30-ին հարակից տարածքում հյուրանոցային համալիր կառուցողը` Ավետիս Կարագուլյանը: Նա նշեց, որ արդեն 12 տարի է, ինչ Սիրիայից վերադարձել և մշտական բնակություն է հաստատել Հայաստանում: Տարիներ առաջ, երբ Հալեպում հյուպատոս էր, Երևանում` Ամիրյան փողոցում, հող էր ձեռք բերել, որտեղ էլ, ըստ նրա, մեկ ուրիշը` Մելիք Գասպարյանը, կառուցապատում էր իրականացրել` խախտելով իր իրավունքները:

«Գրավոր նամակով դիմեցի Լևոն Սարգսյանին, ով էլ ասաց, որ դատարան դիմեմ: Նա ինձ օգնեց այս հարցում, այսինքն` օգնեց վերականգնել իմ խախտված իրավունքները: 2-3 տարի դատավարության մեջ էի, վերջում դատը շահեցի»,- ասաց Կարագուլյանը:

Նա նաև նշեց, որ իր և Սարգսյանի միջև կապն այսքանով էլ ավարտվել է, և խոսակցությունները, թե Արամի փողոցում հյուրանոցի կառուցման գործում կրկին նա է իր թիկունքին կանգնած, իրականությանը չեն համապատասխանում: