|
Փոխարժեքներ
08 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
«Երևանյան փոխանակման կետերից մի քանիսում երեկ մեկ ռուսական ռուբլին գնվում էր արդեն 6 դրամով։ Փոխանակման կետերի աշխատակիցները մեզ հետ զրույցում տեղեկացրին, որ ամանորյա տոներից հետո կտրուկ նվազել է «չենջերից» ռուբլի գնել ցանկացող քաղաքացիների թիվը, բայց ռուբլի «հանձնողների» թիվը առաջվա պես մեծ Է։ Հայկական դրամի նկատմամբ ռուբլու արժեզրկումը պայմանավորված է նրանով, որ նավթի գների անկման պատճառով ռուբլին արժեզրկվում է հիմնական բոլոր արժույթների նկատմամբ, իսկ հայկական դրամը այդ նույն արժույթների նկատմամբ կայուն Է։ Արդյունքում անցած տարվա գարնանից մինչ օրս ռուբլին դրամի նկատմամբ արժեզրկվել է ավելի քան 36 տոկոսով և հենց այդքանով էլ նվազել են ռուսական ռուբլով մասնավոր տրանսֆերտներ ստացող մեր քաղաքացիների եկամուտները»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։