Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ալաշկերտ» ակումբի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ թիմի լեգեոներներ Սեկու Ֆոֆանան և Հեբեր Արաուխոն արդեն վերադարձել են և մասնակցում են մարզումներին, ընդ որում` Հեբերի հետ Բրազիլիայից Երևան է ժամանել ևս մեկ ֆուտբոլիստ՝ Ֆելիպե Բորտոլուչի Պիրեսը: Նա բավական ժամանակ է` գտնվում էր «Ալաշկերտ»-ի ղեկավարության տեսադաշտում, և այսօր բրազիլացի ֆուտբոլիստն արդեն կրում է «Ալաշկերտ»-ի համազգեստը: Բորտոլուչին մեկ տարվա պայմանագիր է ստորագրել «Ալաշկերտ» ակումբի հետ և թիմի կազմում կմասնակցի ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում կազմակերպվելիք (հունվարի 17-29-ը) ուսումնամարզական 1-ին հավաքին:
Ֆելիպե Բորտոլուչին 23 տարեկան է, նրա հասակը 194 սմ է, խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում: Ֆուտբոլային լավ դպրոց է անցել: Արդեն 19 տարեկանում ընդգրկվել է Բրազիլիայի առաջատար ակումբներից մեկի՝ «Գրեմիո»-ի կազմում: 2014 թ. պաշտպանել է բրազիլական «Կամբորիու»-ի գույները, իսկ 2015 թ. հանդես է եկել հեռավոր Ճապոնիայում, որտեղ խաղացել է «Տոչիգի» ակումբում, որը մասնակցում է այդ երկրի J-Լիգայի (2-րդ մակարդակ) առաջնությանը:
Տեսանյութում ներկայացված են «Ալաշկերտ»-ի նորեկի մասնակցությամբ դրվագներ: