կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-16 09:30
Հասարակություն

350 պայմանագրային զինծառայողներ սպասում են իրենց վերջնահաշվարկների վճարումներին. «Ժողովուրդ»

350 պայմանագրային զինծառայողներ սպասում են իրենց վերջնահաշվարկների վճարումներին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»–ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացրել են, որ դեկտեմբերի 5-ի դրությամբ 350 պայմանագրային զինծառայողներ սպասում են իրենց վերջնահաշվարկների վճարումներին։ Տեղեկացնենք, որ պայմանագրային զինծառայողներն իրենց վերջնահաշվարկը ստանում են պայմանագրի ժամկետը լրանալուց հետո, անկախ այն բանից՝ նրանք պատրաստվո՞ւմ են նոր պայմանագիր կնքել, թե՞ ոչ։ «Ժողովուրդ»–ը դեռևս դեկտեմբերի 2-ի համարում գրել էր, որ բյուջետային միջոցների սղության պատճառով ՀՀ պաշտպանության նախարարությունը չի կարողանում ժամանակին վճարել պայմանագրային զինծառայողների վերջնահաշվարկները։ Եվ հիմա ՊՆ-ից մեզ տրված պատասխանում թեև նշվում Է, որ նոյեմբերի 1-ի դրությամբ չվճարված գումարներ չեն եղել, այնուամենայնիվ հաջորդիվ հայտնում են, որ դեկտեմբերի 5-ի դրությամբ առկա Է վերջնահաշվարկի 350 դիմում։ Ըստ ՊՆ-ի՝ այդ դիմումներով գումարների վճարումները կիրականացվեն մեկ շաբաթվա ընթացքում։ Ի դեպ, ՀՀ պաշտպանության նախարարության ֆինանսաբյուջետայհնի վարչության հաշվարկային բաժնի պետ Լիլիթ Հակոբյանը փորձել Էր հերքել խնդրի գոյությունը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։