Փոխարժեքներ
10 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.73 |
EUR | ⚊ | € 428.64 |
RUB | ⚊ | ₽ 4.4768 |
GBP | ⚊ | £ 510.03 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
Ընտրական համակարգը պետք է փոխվի այնպես, որ իշխանության գալը կյանքի ու մահու հարց չդառնա. այսօր ԱԺ-ում լրագրողներին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«Մենք այդքան բացատրեցինք: Ովքեր չեն ուզում հասկանալ, այդպես էլ չհասկացան: Ընտրակեղծարարությունը երբ անում ես` ստանալու ամբողջ իշխանությունը, մի մեքենա է դրա համար օգտագործվում, իսկ երբ գիտես` անես, թե` չանես, իշխանությունը բաշխված է լինելու, ընտրակեղծարարության իմաստն էլ է կորչում: Այսօրվանից մենք պետք է նոր Ընտրական օրենսգրքի վրա աշխատենք: Այ, փոխանակ դա անեն, կա\'մ չեն մասնակցելու պրոցեսին, կա\'մ, երբ արդյունքները լինեն, կգան, կօգտվեն»,- ասաց Ռուստամյանը:
Անդրադառնալով դիտարկմանը, թե Դաշնակցությունից մի ներկայացուցիչ հայտնել է, որ չկարողացավ կանխել ընտրատեղամասերում տեղի ունեցող խախտումները, նա նշեց. «Մեկը չլիներ, կասեիք` ինչո՞ւ որևէ մեկը չասսց, հիմա մեկը եղել է, ասում եք` ինչո՞ւ է մեկը: Ձեզ է թվում, որ մեկն է: Եթե ձեզ թվում է, որ միայն մեկ հոգի է պայքարում, չարաչար սխալվում եք: Սուտ էին այն բոլոր ասածները, թե դաշնակցականները չեն պայքարել ընտրակեղծիքների դեմ: Ովքեր այդ մասին են խոսում, թող իմանան, որ օրինակներ կան, ու գոնե մի քիչ զսպեն իրենց, հակադաշնակցական թույնն այդքան չթափեն»:
Դիտարկմանը, թե ՀՅԴ-ական վստահված անձինք չեն պայքարել ընտրախախտումների դեմ, Ռուստամյանը պատասխանեց, որ նման բան չկա: «Ո՞վ է այդ մարդը, անունը տվեք, կոնկրետ անուն ասեք, կոնկրետ բաներից խոսեք, ընդհանուր հայտարարություններ եք անում: Ասում եք` կա մեկը, ով տեսել է խախտում և չի կանխել, ո՞վ է այդ մեկը, անունն ասեք, իմանանք: Այդքան շահագրգիռ մարդ կա, որ էդ տեսակի բան չլինի էլ, կասեն` եղել է: Որովհետև գիտեք` ինչպես է Հայաստանում. «Ոչ»-ի համար հանրաքվեն կայացած կլիներ, եթե «ոչ»-ը հաղթեր»,- ընդգծեց ՀՅԴ խմբակցության ղեկավարը:
Ըստ նրա` «Ոչ»-ը պետք է պատասխան տա, թե ինչո՞ւ է դժգոհում մի բանից, որն ուզում է պահպանել: «Ուզում են նույն Ընտրական օրենսգիրքը պահպանվի, չէ՞: Ուզում եք` հազար հատ ընտրություն արեք, նույն պրոցեսները լինելու են: Սերունդները տեսնելու են` չկա սրանից ազատում, այս համակարգն այսպիսին է»,- ասաց Ռուստամյանը և նշեց, որ ստում են այն մարդիկ, ովքեր ասում են, որ ՀՅԴ-ն չի պայքարում ընտարկեղծիքների դեմ:
«Մենք կեղծիքների մասին չենք լռել: Մենք հայտարարություն արել ենք ընտրակեղծիքների մասին: Մենք ասում ենք, որ չկա գործիք, որ փաստի կեղծիքների այն ծավալը, որով ակնհայտ կդառնա, որ չի կայացել հանրաքվեն: Օրինակ` 80 տեղամասում է եղել բողոքարկում, այդ 80-ը եթե բազմապատկեք, ենթադրենք, 500 կեղծիքով, կտեսնեք, որ ստացվեց 40 հազար թիվը: Այդ թիվը բավական չէ, որ համարենք, որ «ոչ»-ը հաղթել է, և մեկ չորրորդի շեմը չի հաղթահարվել»,- ասաց Ռուստամյանը` հավելելով, որ ընտրակեղծարարությունը շարունակվելու է, եթե այս համակարգը պահպանվի: