Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սահմանադրական բարեփոխումների օրը ընտրախախտումների վերաբերյալ ահազանգեր եղել են նաև գլխավոր դատախազի ընդունարանում: Այս մասին լրագրողներին հայտնեց գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը` նշելով, որ զանգերը հիմնականում անանուն են եղել:
Դատախազի խոսքով` ընտրախախտումները բացահայտելու համար դատախազությունը կենտրոնացրել է բոլոր ռեսուրսները: Նա նշեց, որ ԶԼՄ-ների ցանկացած հաղորդման ընթացք է տրվել: Ըստ դատախազության տվյալների` ընտրությունների օրը եղել է 461 ահազանգ, որոնցից 14-ով քրեական գործ է հարուցվել, իսկ 189-ի նյութերով որոշում է կայացվել քրեական գործերի հարուցումը մերժելու մասին:
«Ահազանգերի առկայությունը դեռևս չի նշանակում հանցագործության մասին հաղորդում: Հանցագործության մասին հաղորդումն այն առիթն է, որի հիման վրա պետք է գործ հարուցվի»,- ասաց Կոստանյանը:
Հարցին` արդյո՞ք Հովիկ Աբրահամյանի այն հայտարարությունը, որ ընտրախախտումների վերաբերյալ շատ տեսանյութեր մոնտաժված են եղել, ուղղորդում չէ դատախազությանը, գլխավոր դատախազը պատասխանեց. «Գլխավոր դատախազությանը որևէ մեկը չի կարող ուղղորդել: Ես, անկեղծ ասած, չեմ լսել նման հայտարարություն և չեմ կարծում` նման հայտարարություն եղած լինի»,- ասաց նա:
Կոստանյանը միաժամանակ նշեց, որ տեսանյութերով զուգորդված նյութերն ավելի օպերատիվ արձագանքման հնարավորություն ունեն: