Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2016-ի պետական բյուջեի նախագիծը կազմված է` հաշվի առնելով այն իրողությունները, երբ տարածաշրջանից գալիս են ոչ դրական զարգացումներին նպաստող ազդակներ, որոնց հիմքում ոչ թե տնտեսական, այլ քաղաքական գործոններն են, բնականաբար, որոնց ընթացքը դժվար է կանխատեսել. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
Նա, հաշվի առնելով պետբյուջեի հատկացումները, չի կարծում, որ հաջորդ տարի ավելի վատ ենք ապրելու:
«Ճիշտ է, հիմա կասեք` բա գնաճ է լինում, թոշակներն ու աշխատավարձերն էլ չեն բարձրացվում, բայց պետք է ասեմ, որ եթե նայենք կուտակային առումով, ապա վերջին 4 տարիներին թոշակների աճն ավելի մեծ է եղել, քան գնաճը: Այսինքն` հնարավոր է` ինչ-որ տարի գնաճն ավելի շատ եղած լինի, քան թոշակի բարձրացումը, սակայն, ընդհանուր առմամբ, եթե նայենք կուտակային սիստեմով, ապա թոշակներն, իրոք, ավելի են բարձրացվել, քան գնաճ է եղել»,- ասաց Մինասյանը: