|
Փոխարժեքներ
10 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
«Ժողովուրդը» գրում է. «Հաշվի առնելով Հայաստանում առկա ծանր սոցիալ-տնտեսական վիճակը, այս թանկացումը չի կարող հատկապես անապահով խավի բնակիչների կենցաղի վրա չազդել։ Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալների համաձայն՝ Հայաստանի բնակչության ավելի քան 37 տոկոսը, կամ նույն է թե՝ ավելի քան մեկ միլիոն մարդ ապրում է աղքատության մեջ։
«Ժողովուրդ»–ի հետ զրույցում Հայաստանի թռչնաբուծական ֆաբրիկաների տնօրենները հավաստիացրել են, որ ձվի գների վերջին թանկացումները պայմանավորված են թռչնաբուծականների կողմից օգտագործվող նյութերի և ապրանքների համընդհանուր թանկացումներով։ ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը «Ժողովուրդ»–ի հետ զրույցում ասել է. «Գինը մի փոքր է բարձրացվել, որպեսզի ձվի և թռչնամսի արտադրողները գոնե վնասով չաշխատեն։ Չէ որ էլեկտրաէներգիայի թանկացման հետևանքով ամեն բան թանկացել է»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։