|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանն ամսական ստանում է 1 միլիոն 300 հազար դրամ աշխատավարձ: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ինքը` Երիցյանը:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում քննարկվում էր ԿԲ-ի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը: Նշենք, որ այս նախագծով ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն առաջարկում էր ևս մեկով ավելացնել իր տեղակալների թիվը: ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանից հարցրել էր, թե որքա՞ն աշխատավարձ է ստանում իր տեղակալը:
Ի դեպ, Երիցյանը նշեց նաև, որ իր աշխատավարձից չի դժգոհում: