|
Փոխարժեքներ
03 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
Այս պահին 80 000 ռուս զբոսաշրջիկ է գտնվում Եգիպտոսում` այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը:
Gazeta-ից տեղեկանում ենք, որ փոխվարչապետի խոսքով` զբոսաշրջիկներին Ռուսաստան տեղափոխելու համար արդեն 10 չվերթ է իրականացվել դեպի Եգիպտոս:
Հիշեցնենք, որ մինչ այդ հայտարարվել էր, որ Սանկտ Պետերբուրգից Եգիպտոս է մեկնել 3 դատարկ օդանավ` ռուս զբոսաշրջիկներին հայրենիք տեղափոխելու համար:
Դվորկովիչը նշել է, որ արդեն իսկ մեկնարկել է Եգիպտոսի երեք քաղաքների` Կահիրեից, Շարմ էլ Շեյխից և Խուրգադայից թռիչները դեպի Ռուսաստան: