|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Գիշերվա ընթացքում տասը հիվանդ ընդունվել է «Սբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որոնցից հինգը գտնվում են ստացիոնար բուժման մեջ: «Ինչ վերաբերում է մյուս տուժածներին, որոնք ժամանել են ՀՀ, ամբուլատոր կարգով է նրանց բուժումն իրականացվելու՝ իրենց իսկ ցանկությամբ: Նրանք չունեին հակացուցումներ»,- այսօր լրագրողներին տեղեկացրեց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Նրա խոսքով` ՌԴ-ի հիվանդանոցում գտնվող մեր քաղաքացիներին բժշկական օգնություն են ցույց տալիս ինչպես հայ համայնքը, այնպես էլ ռուսները:
«Մեր ռուս գործընկերները ոչ պակաս մարդասիրությամբ, գթասիրությամբ և պրոֆեսիոնալիզմով են աչքի ընկնում: Ամբողջ այդ գործընթացը հսկվում է իրենց նախարարի կողմից»,- ասաց Մուրադյանը և հավելեց, որ բուժման ծախսերը հոգում է ՌԴ առողջապահության նախարարությունը, իսկ ՀՀ-ում գտնվողներինը`ՀՀ առողջապահության նախարարությունը:
Անդրադառնալով այն երկու վիրավորների հնարավոր տեղափոխությանը, որոնց վիճակը ծայրահեղ ծանր է, նախարարը նշեց. «Տեղափոխումը շատ մեծ ռիսկերի հետ է կապված, այդ պատճառով բժիշկները բոլոր անհրաժեշտ դեղորայքով ժամանել են հենց այդ հիվանդանոց՝ հաշվի առնելով, որ ոսկրային համակարգի լուրջ խնդիրներ կան: Մեկ հիվանդի մոտ չորս տեղից կոնքային ոսկորները կոտրվել են: Իրականում նրանց վիճակը ծայրահեղ ծանր է, և բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար»: