Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևան քաղաքում բռնության գործադրմամբ բացահայտ հափշտակության փորձ կատարած անձի ինքնությունը:
Դեպքը տեղի է ունեցել 2015 թվականի սեպտեմբերի 14-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում. առերևույթ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի Թումանյան թաղամասի այգու մոտ, ձեռքերով և ոտքերով հարվածելով, փորձել է հափշտակել կնոջ ձեռքի պայուսակը, ապա՝ բջջային հեռախոսը, սակայն իր կամքից անկախ չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել և դիմել է փախուստի:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:
Նախաքննության ընթացքում ստացվել են հարակից տարածքների տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, որոնցում երևում է տուժողի կողմից նկարագրված, կողոպուտի փորձ կատարած անձի արտաքին տվյալներին նման մի երիտասարդ:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ նախաքննության իրականացումն ապահովելու համար միջոցներ են ձեռնարկվում՝ տեսագրությունում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։
Ովքեր ճանաչում են տեսագրությունում երևացող անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: