|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Աստանայում տեղի ունեցած ԱՊՀ գագաթաժողովում աջակցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` առևտուրը ազգային արժույթով իրականացնելու գաղափարին. հայտնում է haqqin.az-ը:
Ալիևը նշել է, որ ԱՊՀ երկրների միջև առևտրաշրջանառությունը նվազել է, ինչին նպաստել են աշխարհում տեղի ունեցող մի շարք գործընթացներ: Նաև ասել է, որ դոլարով առևտուրը միայն վնաս է բերում, ուստի հարկավոր է անցնել ազգային արժույթով հաշվարկի, ինչը թույլ կտա խուսափել որոշակի ֆինանսական ռիսկերից ու կնպաստի տնտեսական ինտեգրմանը: