Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախագան Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Մայքրոսոֆթ» ընկերության փոխնախագահ Վահե Թորոսյանին:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի զարգացման ընթացքին և հեռանկարներին վերաբերող հարցեր՝ այդ գործընթացում մեծապես կարևորելով «Մայքրոսոֆթ»-ի գործունեությունը մեր երկրում, 2006 թվականից ի վեր ընկերության կողմից իրականացվող ծրագրերն ու նոր նախաձեռնությունները: Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել «Մայքրոսոֆթ»-ին և անձամբ ընկերության փոխնախագահ, մեր հայրենակից Վահե Թորոսյանին՝ Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման գործընթացում նրա անձնական ներդրման, Երևանում ընկերության գրասենյակի, ինչպես նաև Հայաստանի «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի բացմանն իր գործուն և շահագրգիռ մասնակցության համար:
«Մայքրոսոֆթ»-ի փոխնախագահը գոհունակությամբ է խոսել Հայաստանում վերջին տարիներին ՏՏ ոլորտի զարգացման դինամիկայի մասին՝ տպավորիչ համարելով առաջընթացը, որը, նրա համոզմամբ, նոր նախաձեռնությունների իրականացման հնարավորություններ է բացում:
ՀՀ Նախագահը և «Մայքրոսոֆթ» ընկերության փոխնախագահը երկուստեք կարևորել են հատկապես երիտասարդության շրջանում բարձրորակ կրթության միջոցով ՏՏ ոլորտի մրցունակ մասնագետների պատրաստումը, նրանց աշխատանքային հմտությունների զարգացումը: