կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-28 13:29
Հասարակություն

Չհայտարարված, չարձանագրված պատերազմ

Չհայտարարված, չարձանագրված պատերազմ

ՀՀՇ կուսակցության նախագահ Արարատ Զուրաբյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ սահմանային լարվածությանը: Նրա կարծիքով` սահմանային լարվածությունը միայն մասամբ է ձեռնտու Ադրբեջանին: «Ես չեմ կարծում, որ սա ամբողջությամբ ձեռնտու է Ադրբեջանին: Նրանք պարզապես ուզում են հասարակության ուշադրությունը շեղել ինչ-որ երևույթների վրա: Այսօրվա լարումն աննախադեպ է: Սա չհայտարարված, չարձանագրված պատերազմ է: Նման տեսակի զենքեր կիրառելը պատերազմական գործողության մասին է վկայում»,- ասաց Զուրաբյանը:

Նրա համոզմամբ` ՀԱՊԿ-ն պարզապես չի կարող այս իրավիճակում լռել, քանի որ Հայաստանն այդ դաշինքի անդամ է:

Զուրաբյանը, անդրադառնալով Ռուսաստանի ծավալած գործունեությանը, նշեց, որ Ռուսաստանը սկսել է նմանվել երեխայի, ով մեծացել է և չի կարողանում բաժանվել որոշակի խաղալիքներից: «ԽՍՀՄ փլուզումից հետո ձևավորվել են սուվերեն պետություններ, սակայն, Ռուսաստանն ուզում է ղեկավարել դրանք: Ես չեմ կարող չարձանագրել, որ այս ստատուս քվոն սկսել է խախտվել այս ուժգնությամբ Հայաստանի` ԵՏՄ-ը մտնելուց հետո: Ռուսաստանում ինչ-որ շրջանակներ ուզում էին Ադրբեջանը տեսնել ԵՏՄ-ի կազմում»,- ասաց նա:

Նա անդրադարձավ նաև մեր ԱԳՆ-ի` վերջին դեպքերի արձագանքին: «ԱԳՆ-ն չի կատարում ֆունկցիոնալ այն պարտականությունները, որոնք պետք է կատարեր: Ինչ-որ շատ անվրդով են մեր ԱԳՆ-ում այն պարագայում, երբ խոշոր տրամաչափի զինատեսակներով հարվածում են մեր երկրին»,- ասաց ՀՀՇ կուսակցության նախագահը: