|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 27-ին աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանին, որտեղ հանդես կգա ելույթով. տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժինը:
Սերժ Սարգսյանը Նյու Յորքում հանդիպում կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, կմասնակցի նաև ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին նվիրված գագաթնաժողովին:
Այցի շրջանակներում նախատեսված են Հանրապետության Նախագահի մի շարք երկկողմ հանդիպումներ: Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա նաև ամերիկացի խոշոր ներդրողների և գործարար շրջանակների հետ:
Վաշինգտոնում Հանրապետության Նախագահը ԱՄՆ Կոնգրեսում կմասնակցի «Ռաուլ Վալենբերգ» միջազգային հիմնադրամի կողմից կազմակերպված ճաշին, որտեղ ելույթ կունենա: Նախագահը կհանդիպի նաև ԱՄՆ հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: