|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
«Շանթ 2015» զորավարժանքները կավարտվեն վաղը, իսկ ԶՈՒ ստորաբաժանումների համար միջոցառումները կշարունակվեն մինչեւ սեպտեմբերի 15-ը: Այս մասին հայտարարեց ՀՀ ՊՆ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը:
Մովսես Հակոբյանը տեղեկացրեց, որ ՀՀ նախագահը պայմանական որոշում է կայացրել երկրում ռազմական դրություն հայտարարելու մասին: Տեսականորեն գումարվել է ԱԺ արտահերթ նիստ, որտեղ քննարկվել է այդ հարցը: Այսօր էլ նուբարաշենում փախստականների ընդունման ճամբար է բացվել, իսկ վարչապետը հանդիպել է «փախստականների» հետ:
Մովսես Հակոբյանն այսօր հերթական անգամ անդրադառանալով սահմանային լարվածությանը կրկնեց, որ լարվածությունը պարզապես զուգադիպել է զորվարժությունների հետ:
«Մենք անցյալ տարի ամռանը ավելի լարված իրավիճակ ենք ունեցել առաջնագծում հուլիս-օգոստոս ամիսներին»,- ասաց Մովսես Հակոբյանը, նշելով, որ ամեն անգամ, երբ միջնորդները սկսում են ակտիվ աշխատել եւ հանդիպումներ կազմակերպել, Ադրբեջանը փորձում է լարել իրավիճակն առաջնագծում: Մովսես Հակոբյանը նշեց, որ առաջնագծում զինված ուժերը շարունակում են վերահսկել իրավիճակն, ինչի արդյունքում լարվածությունը կթուլանա: