Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 37-ամյա Կ.Կարապետյանին՝ 25-ամյա եղբորն սպանելու համար։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2015թ. օգոստոսի 18-ի առավոտյան հյուրասենյակի բազմոցի վրա հայտնաբերվել է նույն տան բնակիչ, 1990թ. ծնված Վլադիմիր Կարապետյանի դին` գլխի շրջանում վնասվածքներով:
Դեպքի առթիվ 2015թ. օգոստոսի 18-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն):
Նախաքննությամբ պարզվել է, որ Վլ.Կարապետյանի գլխի շրջանին կացնով հարվածներ է հասցրել նրա եղբայրը՝ 2015 թվականի օգոստոսի 17-ի վաղ առավոտյան, որից հետո հեռացել տանից։ Երիտասարդի դին հայտնաբերել է մայրը՝ հաջորդ օրը՝ օգոստոսի 18-ին։ Նույն օրը Կ.Կարապետյանը հայտնաբերվել է եւ բերման ենթարկվել։
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Կ.Կապարետյանին օգոստոսի 20-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։