կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-11 14:21
Հասարակություն

Սեյրան Օհանյանն այցելել է Մուսալեռի հուշահամալիր

Սեյրան Օհանյանն այցելել է Մուսալեռի հուշահամալիր
Մուսալեռի հաղթական հերոսամարտի 100-ամյակին ընդառաջ հերոսամարտի մասնակիցների անկոտրում կամքը, ազատագրական ոգին ու արիությունը խորհրդանշող հուշարձանի տարածքում սկսվել են շինարարակական ու բարեկարգման լայնածավալ աշխատանքներ:
 
Հուշարձանի և հերոսամարտի պատմությունը ներկայացնող թանգարանի շինարարության հետ կապված հարցերին ու մանրամասներին, արդիականացման աշխատանքների ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով օգոստոսի 11-ին Մուսալեռի հուշահամալիր էր այցելել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: 
 
Պաշտպանական գերատեսչության ղեկավարին ուղեկցում էին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, զինվորականներ:
 
Քննարկելով տարածքի բարեկարգման հետ կապված առաջարկություններն ու դիտարկումները, աշխատանքների կատարման հաջորդականությունն ու ժամանակացույցը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը անձնակազմին տվել է մի շարք հանձնարարականներ՝ նախանշված ժամկետներում հուշահամալիրի բարեկարգման աշխատանքները ավարտին հասցնելու նպատակով: