|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ձմեռային զորակոչի ընթացքը և իրականացվող աշխատանքները տեղում դիտարկելու, նորակոչիկներին խաղաղ, անվտանգ ու արժանապատիվ ծառայություն մաղթելու նպատակով հունվարի 9-ին Հանրապետական կենտրոնական հավաքակայան է այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Զրուցելով նորակոչիկների ծնողների ու հարազատների հետ՝ Սեյրան Օհանյանը հավաստիացրել է, որ հայկական զինուժն ամեն օր գերազանց հանձնում է իր առջև դրված քննությունը, ինչն իհարկե բանակի ղեկավարության և հրամանատարության հետևողական աշխատանքի, հայ զինվորների բարեխիղճ ծառայության և հասարակության միակամ աջակցության արդյունքն է: Պաշտպանության նախարարը փաստել է, որ զորակոչ առ զորակոչ արվում է ամենայն հնարավորը՝ համապետական նշանակության այս կարևոր գործընթացը հավուր պատշաճի կազմակերպելու, զորակոչի թափանցիկությունն ապահովելու ուղղությամբ: Հավաքակայանում պաշտպանության նախարարը զրուցել է նաև նորակոչիկների հետ, հետաքրքրվել ազգային բանակ զորակոչվող երիտասարդների մասնագիտական ու կրթական ունակություններով: Սեյրան Օհանյանը տղաներին հորդորել է գիտակցաբար մոտենալ զինվորական ծառայությանը, լսել հրամանատարներին և անվերապահորեն կատարել նրանց ցուցումները, քանի որ դա է հայրենյաց պաշտպանի մասնագիտությանը վարժ տիրապետելու և արժանապատվորեն ծառայելու գլխավոր բաղադրիչը:
Հաշվի առնելով այս օրերի եղանակային անբարենանպաստ պայմանները՝ հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների հետ համատեղ աշխատանքի արդյունքում ձեռնարկվել են բոլոր միջոցառումները՝ նորակոչիկների տեղափոխումը զորամասեր անվտանգ իրականացնելու նպատակով: