|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր՝ մայիսի 24-ին, այցելել է կենտրոնական հոսպիտալ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նախարարին ուղեկցել են ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Է.Ապրիամովը, աշխատակազմի ղեկավար Գ.Հայրապետյանը և բուժվարչության պետ գնդապետ Կ.Խաչատրյանը:
Նախարար Սեյրան Օհանյանը նախ այցելել է հիվանդ զինծառայողներին, մանրամասն ծանոթացել նրանց առողջական վիճակին, հանդիպել և զրուցել նրանցից շատերի ծնողների հետ: Այնուհետև նախարարը բժիշկների հետ առանձին խորհրդակցություն է անցկացրել, տվել համապատասխան հանձնարարականներ: Իսկ վերջում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պարգևատրել է զինծառայողների կյանքի փրկության և բուժման հարցերում առավել աչքի ընկած մի քանի բժիշկների: